Ատրճանակավար կանանց մրցաշարում էլմիրա Կարապետյանը եզրափակիչում է
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Ատրճանակավար կանանց մրցաշարում կրկին դիպուկություն է դրսևորում մեր առաջատար էլմիրա Կարապետյանը: 59 մրցակցուհիների պայքարում երևանցին 10 մ հեռավորությունից վաստակեց 577 միավոր և իր տեղն ապահովել է եզրափակիչում: Լավագույն ությակը խաղարկվող մեդալների համար պայքարը կսկսի այսօր երեկոյան ժամը19. 30-ից:
Կրակագիծ են ելել նաև (ատրճանակ10մ) տղամարդիկ: Հայաստանը ներկայացնում են Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը»: