Bunge-ը Ռուսաստանում բիզնեսը վաճառել է Exoil Group հոլդինգի հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանին
«Олейн» արևածաղկի ձեթ արտադրող և աշխարհում խոշորագույն ագրոարդյունաբերական թեյդերներից ամերիկյան Bunge ընկերությունը Ռուսաստանում վաճառել է իր բիզնեսը Կարեն Վանեցյանին առանց հետգնման հնարավորություն և ակտիվի շուկայական արժեքի 50%-ը գերազանցող զեղչով։
Bunge-ի՝ ռուսական բիզնեսը վաճառելու գործարքը տեղի է ունեցել ավելի քան 50% զեղչով՝ ընկերության շուկայական արժեքի անկախ գնահատմամբ։ Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Бунге СНГ»-ի գնորդ, Exoil Group հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը։
Վանեցյանը չի նշել Bunge-ի ռուսական բիզնեսը ձեռք բերելու գումարի չափը, սակայն ասել է, որ այն ավելի քիչ է, քան օտարերկրյա ներդրումների գծով կառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովի սահմանած շեմը ոչ բարեկամ երկրների ներդրողների հետ գործարքների համար։
«Կան որոշակի պայմաններ, որոնք թելադրված են կառավարական հանձնաժողովի ընդունմամբ։ Իսկ ստորին շեմը երկու անգամ ավելի էժան է, քան գնահատված արժեքը։ Կարող եմ ասել, որ այս մակարդակից ցած ենք իջել։ Նույնիսկ մենք այս մակարդակ ենք մտել՝ հաշվի առնելով ընկերությունում շրջանառու միջոցների մեծ ծավալը»,- ասել է Կ. Վանեցյանը։
Exoil Group-ի սեփականատերը գնումը ֆինանսավորել է սեփական միջոցներից, սակայն երբ բաժնետոմսերն արդեն վերագրանցվել էին և «կարող էին գրավ դնել բանկերին», նա վերաֆինանսավորել է գործարքը բանկային վարկով։ Գործարքի պայմանները հետգնման տարբերակ չեն նախատեսում:
Կ. Վանեցյանն ասել է, որ գործարքը փակվել է 2023 թվականի հունվարին և կայացել է «բավականին ոչ ստանդարտ», այդքան էլ շատ մասնագետներ և իրավաբանական ընկերություններ չկան, որոնք կարող են նման գործարքներ կատարել. «Շատ բաներ արվել են վստահության վրա՝ շնորհիվ այն երաշխիքների, որոնք նրանք (Bunge.-ՌԲԿ) տվել են»։
Գործարքի կառուցվածքը ներառում էր արտադրությունը, ինչպես նաև «Олейна» և Ideal ապրանքանիշերը, որոնք պատկանում էին Bunge-ին ԱՊՀ-ի գրեթե ողջ տարածքում, բացառությամբ Ուկրաինայի։
Նոր սեփականատերը ստացված ակտիվի վիճակը գնահատում է լավ. ընկերությունն ունի բավականաչափ շրջանառու միջոցներ բիզնես վարելու համար և չունի պարտքեր, վերջին երկու տարվա ընթացքում նրա եկամուտը տատանվել է 30–33 միլիարդ ռուբլու շուրջ։
Նա ասել է, որ գործարքով ձեռք բերված Bunge ապրանքանիշերի առկայությունը ռուսական շուկայում չի փոխվի՝ դրանք մնալու են խանութների դարակներում, «ոչ որակն է փոխվելու, ոչ գինը»։ Ապագա պլանները ներառում են արտադրության զարգացում և շշալցված բուսական յուղի վաճառքի ավելացում:
Կ.Վանեցյանը նաև վստահեցրել է, որ ինքը Bunge-ի վաճառած ակտիվների «միակ իրական շահառուն» է. «Սա զուտ իմ գործարքն է, այս ակտիվն իմն է լինելու։ Եվ նույնիսկ Exoil Group-ը դրա հետ կապ չունի, այն ունի իր բաժնետերային կառուցվածքը»։
Նրա խոսքով, այժմ Exoil Group-ի բաժնետերերն ուսումնասիրում են բիզնեսը Bunge ԱՊՀ -ի հետ ինտեգրելու հարցը, սակայն երկու ընկերություններն ունեն բոլորովին տարբեր մշակույթներ, և անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների գործառույթները, որպեսզի միաձուլումն արդյունավետ լինի և սիներգիա տա:
«Կարծում եմ, որ ոչ շուտ, քան մեկ տարի հետո մենք կհասկանանք, թե ինչ անել այս միաձուլման հետ»,- հավելել է Վանեցյանը։
Ինչով են հայտնի գործարքի կողմերը
2022 թվականի սեպտեմբերին ամերիկյան Bunge ընկերությունը (Cargill - ի, ADM-ի և Louis Dreyfus-ի հետ միասին սննդի աշխարհի չորս խոշորագույն ընկերությունների շարքում է) հայտարարել էր, որ Ռուսաստանում ձիթայուղի վերամշակման և շշալցված արևածաղկի ձեթի արտադրության իր բիզնեսը կվաճառի Կարեն Վանեցյանին։ Գործարքի մեջ, ինչպես հաղորդվել է, կմտնի Վորոնեժի մարզում «Бунге ԱՊՀ» - ին պատկանող ձեթի արդյունահանման գործարանը (տարեկան արտադրում է ավելի քան 200 միլիոն շիշ արևածաղկի ձեթ):
Կարեն Վանեցյանը «Exoil Group» հոլդինգի հիմնական սեփականատերն է, որը զբաղվում է արևածաղկի գնմամբ, վերամշակմամբ, ձեթային և հացահատիկային կուլտուրաների առևտրով, նավահանգստային փոխադրմամբ և լոգիստիկայով։ «УК «Эксойл Групп»-ի 99%-ը պատկանում է կիպրական SGA Holdings Ltd ընկերությանը, 1%-ը պատկանում է Կարեն Վանեցյանին։ «Կոմերսանտ»-ը նշել է, Ռուսաստանի Աառողջապահության նախարարության նախկին ղեկավար և Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովը հոլդինգի մաս կազմող «Черноземье» ՍՊԸ-ի և «ТД «Черноземье» ՍՊԸ-ի 25-ական տոկոսի սեփականատերն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան