Իլոն Մասկը նախատեսում է Տեխասում ուտոպիստական քաղաք կառուցել
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մտադիր է Տեխասի մայրաքաղաք Օսթինի մոտ կառուցել սեփական ուտոպիա քաղաքը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը հայտնում է, որ հողատերերի և անշարժ գույքի գործակալների հետ հանդիպումների ժամանակ Մասկը նկարագրել է սեփական քաղաքը հիմնելու գաղափարը ՝ որպես Կոլորադո գետի երկայնքով տեղակայված տեխասյան ուտոպիայի ստեղծում, որտեղ կարող են ապրել և աշխատել իր ընկերությունների աշխատակիցները
Նշվում է՝ պլանավորված քաղաքը, որը Մասկը ցանկանում է անվանել Սնեյլբրուկ (Snailbrook), հարում է Boring և SpaceX ընկերությունների կառուցվող ձեռնարկություններին: Բացի այդ, արդեն կառուցվել են մոդուլային տներ, լողավազան, բացօթյա մարզահրապարակ և մարզասրահ։
Պարբերականի տվյալներով՝ Մասկի քաղաքի վիզուալ նախագիծը մի քանի անգամ քննարկել է իր նախկին՝ կանադացի երգչուհի Գրայմսի և ռեփեր Քանյե Ուեսթի հետ։
Տեխաս նահանգի օրենսդրության համաձայն՝ Մասկա քաղաքում պետք է բնակվի առնվազն 201 մարդ, որից հետո հնարավոր կլինի քաղաքի գրանցման համար հայտ ներկայացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին