Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը՝ պատմության մեջ ամենահարուստ մարզիկը
Sportico մարզական ամսագիրը հրապարակել է պատմության մեջ ամենահարուստ մարզիկների ցուցակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Չիկագո Բուլս»-ի նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 3,3 մլրդ դոլար։ Երկրորդից չորրորդ տեղերը զբաղեցրել են գոլֆիստներ Թայգեր Վուդսը (2,5 միլիարդ), Առնոլդ Փալմերը (1,7 միլիարդ), Ջեք Նիքլաուսը (1,63 միլիարդ):
Հինգերորդ տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 1,58 միլիարդ դոլարով։
Ըստ աղյուսակի՝ վեցերորդ հորիզոնականը զբաղեցնոմ է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 1,53 մլրդ դոլար, յոթերորդում՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (1,48), ութերորդում՝ ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը (1,41), իններորդում՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (1,38), տասներորդում՝ ամերիկացի գոլֆիստ Ֆիլ Միքելսոնը (1,41) 36։
Գումարները ներառում են աշխատավարձ, բոնուսներ, դրամական մրցանակներ, հրատարակիչների հետ գործարքներ և հոնորարներ: Ներառված են նաև հովանավոր ընկերություններում սեփական կապիտալի մասնակցությունից ստացված դրամական միջոցները, այսինքն՝ բոլոր եկամուտները նախքան հարկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան