Team ընկերությունն առաջինը կլինի, որը կստանա 5G հաճախականության տիրույթ. Հայկ Եսայան
«Այս անգամ մենք Team ընկերությունների խմբով ենք հանդես գալիս Դիջիթեքին: Ունենք մի շարք նորարարական լուծումներ IT ոլորտում՝ առցանց մոլից սկսած մինչև էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերը»,-Դիջիթեք ցուցահանդեսի ընկերության տաղավարում հայտնեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Նրա խոսքով՝ Team ընկերությունների խմբում նորարարական լուծումները միշտ եղել են և կլինեն:
«Այս տարի մենք ուենք նաև Վճարահաշվարկային լուծում՝ «Team Pay»-ը, որը շատ շուտով արդեն հասանելի կլինի բոլորին»,-տեղեկացրեց Եսայանը:
Team ընկերությունների խմբի համահիմնադիրը նաև հայտնեց, որ ընկերությունների խումբը ներկայացնում է տարածաշրջանում եզակի 25 Գբ/Վ արագությամբ NGN ցանցը, Cosmo սակագնային փաթեթրը և ցուցահանդեսի մասնակիցները գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերն ամպային տեխնոլոգիաների միջոցով:
«Այսինքը՝ որակյալ ծառայություններ ենք տալիս և մեր բաժանորդները կարողանում են առցանց gaming-ի ժամանակ խնդիրներ չունենալ»,-ասաց Եսայանը և բացատրեց, որ այն ցույց է տալիս կապի որակը, քանի որ վերջինիս մի փոքր խափանումը խաղացողների համար խնդիրների է բերում:
Ըստ Եսայանի՝ ընկերության այս տարվա նոր լուծումն է «Team Energy»-ն:
«Այսինքն մենք մուտք ենք գործում էլեկտարկան մեքենաների լիցքավորիչների շուկա»,-հայտնեց Հայկ Եսայանը և տեղեկացնելով, որ մարտկոցների լիցքավորման կեկտերը շատ շուտով կլինեն շուկայում և հնարարվորություն կտան իդնտիֆիկացնել մեքենան՝ պարզաբանեց. «Այսինքը, երբ մեքենան միացնում ես լիցքավորման՝ անհրաժեշտություն չկա application-ով միացնելու և իդենտիֆիկացիա անցնելու, մեքենան ավտոմատ իդենտիֆիկացվում է և միանում լիցաքվորիչը: Սրանք նորարարկան լուծումներ են, որնք հավաքվում են Team Telecim Armenia-ի նոր NGN ցանցի վրա»:
Նա նաև հայտնեց, որ շուտով այլ ընկերությունների էլ հնարավորություն կտրվի ընկերության ցանցից օտվելու և իրենց լուծումներն առաջարկելու ընկերության բաժանորդներին՝ նորարարկան ծառայություններ մատուցելու համար:
Տեղեկացնելով, որ էլեկտարական լիցքավորիչներն այս պահին միայն Հայաստանի ներքին շուկայի համար են՝ Հայկ Եսայանն ասաց. «Այս տարի 20 արագ լիցքավորիչներ կտեղադրվեն հանրապետության տարբեր քաղաքներում, որպեսզի ցանկացած մեքենա կարողանա կարճ ժամանակահատվածում՝ 40 րոպեում լիցքավորել մարտկոցը, կլինեն նաև 50-ից ավել սովորական՝ 220 վոլտ-ի լիցքավորիչներ տարբեր բնակավայրերում»:
«Մենք հենց այսօր ստանում ենք 5G հնարավորությամբ հաճախականություն: Այսօր Հանրային ծառայությունների հանձնաժողովում կլինի նիստը: Շուրջ 1 տարի կառուցման աշխատանքներից հետո մինչև 2 տարին լրանալը, արդեն 5G հնարավորություն կունենաք Երևանում և մի քանի մարզկենտրոններում»,-հայտարարեց Եսայանը և, տեղեկեցնելով, որ այսօր 700 մեգահերց հաճախականության տիրույթում առաջին տենդերն է տեղի ունենում, որին միայն Team ընկերությունն է դիմել, հավելեց. «Չեմ կարող ասել, թե ինչու մյուս օպերատորները չեն դիմել, բայց մենք առաջինը կլինենք, որ կստանանք այդ հաճախականությունը և միտված ենք այն օգտագործել 5G ծառայության հասանելիության համար»
Նրա խոսքով «Team Energy»-ն շուկայում լուծելու է էկոխնդիրներ:
«Մենք առաջիններից ենք, որ այս տարի 4.8 Մգ/Վ հզորությամբ արևային վահանակ ենք կառուցում, ուզում ենք ունենալ մաքուր էներգիա և մեր ընկերության ձեռք բերած մեքենաների 50 %-ից ավելին էլեկտրական են: Արդեն 2 տարի է այդ քաղաքականությունն ենք վարում և քանի որ բավականին մեծ էլեկտրաէներգիա ենք սպառում, ուզում ենք ունենալ մաքուր էներգիա, քաղաք և երկիր»,-հայտարարեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
- Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
- Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր նախագիծ են ներկայացրել
- Team-ն ամանորյա հրաշք պարգևեց Շեյքի մասնակիցներին՝ նվիրելով երկու Volkswagen ID.4 մեքենա
- Team-ի մասնաճյուղերը նախատոնական օրերին կաշխատեն երկարացված հատուկ գրաֆիկով