«Ժողովուրդ». Վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչև Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։
Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռևս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական, մինչև նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում