ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին աշխատասենյակում են։
Գ. Սիմոնյանը 2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը, իսկ 2020թ. դեկտեմբերից 2022թ. փետրվար զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 2022 թվականի փետրվարին։
«Մեր տեղեկություններով՝ նրա նշանակումը եղել է Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի կոնսենսուսի արդյունքում»,- գրում է «Փաստինֆո»-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան