Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։ Panorama.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ առաջիկայում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Panorama.am-ի տեղեկություններով, քրեական գործը, որով խուզարկությունը կատարվում է, վերաբերում է Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին առողջապահության նախարարությունում հայտնաբերված չարաշահումներին։
Գևորգ Սիմոնյանը, ով փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակ, ձերբակալվել է։
Ըստ մեր տեղեկություններով, Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը և փոխկապակցված անձինք նախնական պայմանավորվածությամբ, համաձայնության գալով և ներգրավելով երրորդ անձանց՝ առավել խոշոր չափի գումարներ են յուրացրել՝ կեղծ գնումներ իրականացնելով, նաև հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացնողների համար նախատեսված ծախսերը ուռճացնելով։
Ըստ իրավիճակին ծանոթ մեր աղբյուրների, Արսեն Թորոսյանը, առողջապահության գործող նախարարն այս գործի շրջանակներում դատապարտվելու են եթե ոչ այս, ապա հաջորդ իշխանության օրոք։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության
- «Ժողովուրդ». Կասկածներ կան, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան