Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյան
«Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է։ Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը»,- բրազիլիական Estadão լրատվականին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։
«Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- ասել է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկու ամսից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից 9 հիվանդ տեղափոխվել է Երևան
- Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
- Արցախում բնակչության բնական աճը դրական է
- Անճարն է կերել բանջարը՝ բանջարանոց արցախյան բազմաբնակարանում
- Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները
- Արցախում գնորդները ոչ թե հերթերից են դժգոհում, այլ գներից
- Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ
- Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան