Զելենսկուն կրկին մերժել են ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրորդ տարին անընդմեջ արգելել են ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Variety-ն։
Ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինայի նախագահը հույս ուներ վիրտուալ հարթակ ստանալ այս միջոցառմանը։ Անցյալ ամիս նա արդեն հեռավար ելույթ է ունեցել Բեռլինի կինոփառատոնում։
«Աղբյուրները ասում են, որ WME գործակալը (Հոլիվուդյան դերասանական գործակալությու) Մայք Սիմփսոնը դիմել է Ակադեմիային՝ խնդրելով ընդգրկել մի կատակերգու, ով դարձել է քաղաքական գործիչ, սակայն մերժում է ստացել»,- գրում է Variety-ը։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահին մերժել են Կիևին աջակցելու ԱՄՆ բնակիչների հետաքրքրության նվազման ֆոնին։
Անցյալ տարի մերժվել էր Զելենսկու խնդրանքը՝ ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, սակայն մերժում էր ստացել։
Այն ժամանակ, ըստ աղբյուրների, պատճառը եղել է միջոցառման պրոդյուսերի կողմից այս գաղափարի նկատմամբ բացասական վերաբերմունքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան