Էրդողանն ասում է, որ քարոզարշավն անցկացնելու է առանց երաժշտության
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է, որ որոշել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացնել առանց երաժշտության՝ հարգելով փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Էրդողանն ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել երկրում մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։
«Մենք արգելում ենք քարոզարշավի համար պատրաստված ամբողջ երաժշտությունը: Քարոզարշավ ենք իրականացնելու առանց երաժշտության, հանդիպելու ենք դեմ առ դեմ»,-ասել է Էրդողանը` ելույթ ունենալով հրամանագրի ստորագրումից հետո:
Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար ավերիչ երկրաշարժերի, որոնք խլել են ավելի քան 47 հազար մարդու կյանք, և տնտեսական ծանր վիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ընդդիմությունը մարտահրավեր է նետում նախագահ Էրդողանին. Եվրանյուզ
- Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով. հարցում
- Թուրքերը տրիբունաներից պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին