Թուրքիայում երկրաշարժներից հետո վարձակության տրվող բնկարանների գները սկսել են աճել
Ermenihaber-ը գրում է , որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժնեից հետո վարձակության տրվող բնկարանների գները սկսել են աճել:
Թուրքական «T24»-ի տեղեկացմամբ Ստամբուլում վարձակալության տրվող բնակարանների գները աճել են շուրջ 6.6%-ով, որով վարձակալության տրվող բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է շուրջ 12.394 թուրքական լիրա:
«Endeksa»-ի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն վարձակալության տրվող բնակարանների ամենամեծ գնային աճը գրանցվել է Թուրքիայի Սիլե, Բեշիքթաշ, Աթաշեհիր և Ումրանիյե շրջաններում, իսկ Ավջըլարը, Բեյօղլուն և Բահչելիեվլերը հանդիսանում են այն շրջանները, որտեղ գրանցվել է ամենաքիչ գնային աճը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան