«Ժողովուրդ». Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետևելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:
Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռևս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։
Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու և նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների և իրավապաշտպանների թիրախավորման համար:
Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ Pegasus ծրագրով, գաղտնալսել են իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները