«Ժողովուրդ». Մինչ օրս արգելված էր Դավիթ Տոնոյանի որևէ հարազատի տեսակցել նրան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արգելել է իր հարազատներին գնալ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» և տեսակցել իրեն:
Բանն այն է, որ իրավապահ համակարգը թույլ է տվել` միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն Տոնոյանը հարազատներին արգելել է իրեն տեսակցության գալ:
Նշենք, որ «Անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է:
Մինչ օրս արգելված էր նրա որևէ հարազատի տեսակցել Տոնոյանին: Այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին