Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները
Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև, նրանք նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ բացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ հայտնել է Tasnim գործակալությունը։
Ըստ գործակալության՝ մի քանի օր շարունակ Պեկինում բանակցում էին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Սաուդյան Արաբիայի իր գործընկերը։ Արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել: Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում։
«Բանակցությունների արդյունքներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը որոշել են երկամսյա ժամկետում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել դեսպանատներն ու ներկայացուցչական մարմինները»,- մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ, ինչպես նաև Օմանի և Իրաքի միջնորդությամբ, որը 2021 թվականի ապրիլին դարձավ Թեհրանի և Էր Ռիադի համար բանակցությունների հարթակ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանին հարվածներ հասցնելու համար Ադրբեջանն Իսրայելին չի օգնում. Իսրայելական թերթին հակադարձում է Ադրբեջանի դեսպանը
- Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմն այս պահին քիչ հավանական է. Վարդան Ոսկանյան
- Ռուսաստանը դարձել է Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին