ԼՂ-ում իրավիճակը չափազանց հակված է դեպի բռնությունը. Նեդ Փրայս
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրե՞լ է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:
Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:
«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա մի երկարատև հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», -«Ազատության» հաղորդմամբ՝ ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», - նշել է Նեդ Փրայսը:
Հարակից հրապարակումներ`
- Ա. Գրիգորյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
- Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի դիվերսիոն խմբի գործողությունը ահաբեկչական ակտ որակեց
- Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողության մանրամասների վերաբերյալ արտահերթ զեկույց
- Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
- Թշնամու դիվերսիոն հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով
- Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով
- Արցախում թշնամու դիվերսիոն հարձակումից զոհված ոստիկանները
- Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան