Վրաստանից հետո բողոքի ցույցեր կարող են սկսվել Հայաստանում և Մոլդովայում. Կալաշնիկով
Վրաստանի բողոքի ցույցերից հետո Արևմուտքը կարող է նմանատիպ իրավիճակ ստեղծել Հայաստանում և Մոլդովայում։ Այս մասին URA.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Վաղուց արդեն հայտնի է, որ ԱՊՀ բոլոր երկրներում, որտեղ կա ինչ-որ տուրբուլենտություն, այն վաղուց արդեն թեժանում է Արևմուտքի օգնությամբ։ Հիմա նոր է եկել X ժամը, երբ Արևմուտքին պետք է, որ բացի Ուկրաինայից, ուրիշ տեղ էլ հրկիզեն։ Օրինակ ՝ Հայաստանում, Վրաստանում, Մերձդնեստրում՝ Մոլդովայում։ Ընդ որում, և այս, և մյուս, և երրորդ երկրում ժամանակին ստեղծվել է Արևելյան գործընկերությունը»,- նշել է Լեոնիդ Կալաշնիկովը՝ հավելելով, որ նաև խնդիրներ կարող են առաջանալ ասիական երկրներում։
Կալաշնիկովի խոսքով՝ նման խնդիրները ստեղծվում են Ռուսաստանին թուլացնելու համար։
«Այս ամենն արվում է Ռուսաստանի դեմ խաղալու համար։ Մենք դա տեսնում ենք, և հուսով եմ, որ մեր ծառայությունները, որոնք նախատեսված են դրա համար, բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի չուրախացնեն Արևմուտքում մեր մրցակցին»,- եզրափակել է խորհրդարանականը։
Վրաստանում մարտի 7-ի լույս 8-ի գիշերը զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Դրանից հետո երկրի իշխանությունները խորհրդարանից հետ են կանչել սկանդալային օրենքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան