Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը. Վարդանյան
«Արցախի շրջափակումը կարևոր մի բան ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը։ Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ ունենալ քննարկումներ»,- Երևանում ընթացող առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը, ով միացել է համաժողովին առցանց եղանակով։
Նա նշեց, որ հայը պետք է հավատա, իսկ հավատալու համար պետք է իմանա, որ ինքը կարևոր է որպես անձ, հավատա ինքն իրեն, արդարությանը, առաջնորդներին, ղեկավարներին, հավատա ապագային։
Ռ.Վարդանյանն ընդգծեց, որ գաղափարը շատ կարևոր է, առանց գաղափար ոչ մի բան չի ստացվի, առանց գաղափարների շուրջ միավորվելու, գաղափարն իսկապես դարձնելու էական խորքային արմատ, ոչ մի բան չի ստացվելու։
«Այսօր ունենք լուրջ մարտահրավերներ. եթե արագ չկարողանանք մեր մեջ գտնել ուժ ու հասկանանք՝ առանց գաղափարի, արժեքների, առանց առաջնորդների, որոք իսկապես իրականացնում են ոչ թե ղեկավարման դերը, այլ դառնալ առաջնորդ, որոնք իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու»,- ասաց նա։
Ռ. Վարդանյանի խոսքով, կարևոր է հետ գալ՝ հարգանքը դեպի գիտելիք, աշխատանք, ավանդույթներ և ազգային արժեքներ, քանի որ առանց դրանց որևէ բան չի ստացվի։
«Եթե մենք չհասկանանք, որ գաղափարն է հայ ազգին թույլ տվել հազարավոր տարիներ ոչ միայն ապրել ու աշխատել, նաև ստեղծագործել, մենք որևէ բանի չենք կարող հասնել։
Միակ ճաապարհը, որ կարող ենք անցել՝ միավորվել գաղափարի շուրջ, հասկանալ, որ ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների առաջ, մեր անցյալ սերունդի առաջ, մեր երեխաների ապագայի համար, որ մենք իրենց պետք է փոխանցնենք ոչ միայն տներ, մեքենաներ, այլ արժանապատիվ հայկական, ազգային արժեքներով լի կյանք, որն իրենք կապրեն երջանիկ, անկախ, վստահ իրենց նպատակին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը
- «Ապագա Հայկականը». Համաժողովից առաջ ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել
- Արտակ Ապիտոնյան. Այսօրով զբաղվողներ շատ կան, «Ապագա հայկականը» փորձում է ավելի հեռանկարային տեսլական որդեգրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան