Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմն այս պահին քիչ հավանական է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է։
Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։
Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։
Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։
Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։
Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ը լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել-Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։
Այլ գործոններ ևս կարելի նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։
Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել»։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում տանկերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետին՝ ի պատասխան Իսրայելում տեղի ունեցած պայթյունի
- Հարութ Սասունյան. Իսրայելը հսկայական քանակությամբ ժամանակակից զենքեր է մատակարարելԱդրբեջանին
- Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում Սիրիայի վրա իսրայելական հարձակումից հետո
- Իսրայելն առաջարկում է նոր միջոցներ կիրառել Իրանի ռազմական ոլորտի դեմ
- Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության հարցին
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
- Իրանագետ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին