Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիան ավարտվել է
Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիան ավարտվել է: Օրենսդիր մարմնի շենքի դիմաց ապամոնտաժվում են բեմն ու տեխնիկական հագեցվածությունը, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինչպես նշում են հանրահավաքի կազմակերպիչները, իրենց գործողությունների և պայքարի արդյունքն է, որ այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Սակայն, ըստ նրանց, իրենք այժմ շարունակելու են պայքարը ԵՄ 12 կետերի կատարման համար։
«Սա մեր ժողովրդի հաղթանակն է։ Մենք մնում էինք մինչև ժամը 06:00-ն, մեզ բազմիցս ցրում էին, բայց վերադարձանք եվրոպական ու ազգային ընդհանուր գաղափարով։ Այս բողոքի հիմնական պահանջը օրենքի նախագծից հրաժարվելն էր, սակայն մենք տրամադրված ենք, որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, հետևաբար 12 կետերի շուրջ երկարաժամկետ քարոզարշավ ենք սկսում։ Պարբերաբար, ակցիաներով և այլ ձևերով մենք աշխատելու ենք, որպեսզի 12 կետերը միանշանակ կատարվեն, և Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Թամար Ջաղելին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից հետո բողոքի ցույցեր կարող են սկսվել Հայաստանում և Մոլդովայում. Կալաշնիկով
- ԱՄՆ-ի արձագանքը Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցող իրադարձություններին ժպիտ է առաջացնում. Լավրով
- Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկումից հետո ԵՀ-ն պատրաստ է կրկին աջակցել Վրաստանին
- Ցույց և բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան