Օրենքում փոփոխություններն արվեցին կոնկրետ մեկ ընկերության համար, որը ցանկանում է շահագործել Ամուլսարը. Օլեգ Դուլգարյան
«Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը» քննարկմանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ 2022 թվականին «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններն արվել են կոնկրետ մեկ ընկերության համար, որը հիմա ցանկանում է շահագործել Ամուլսարը։
«2022 թվականին հատուկ նախագիծ բերվեց Ազգային ժողով։ Փոփոխությունների համաձայն ֆորամաժորային իրավիճակներին հավասարեցվեց քաղաքացիական անհնազանդությունները, այսինքն եթե ընկերությունը չի կարողացել իր գործունեությունն իրականացնել քաղաքացիական ակցիաների պատճառով, նույն ժամկետով ստանում է իր ընդերքօգտագործման իրավունքի երկարացում։ Մենք նշել էինք, որ հատուկ մի ընկերության համար պատրաստված օրինագիծ է, նախարարությունից, կառավարութունից հերքում էին։ Օրենքը նաև հետադարձ 4 տարվա ուժ ուներ և կատարվեց կոնկրետ տվյալ ընկերության համար, որը հիմա ցանկանում է շահագործել Ամուլսարը։
Տվյալ օրենսդրական փոփոխությունների միակ շահառուն դարձավ այդ ընկերությունը»,- նշեց Դուլգարյանը։
Նրա խոսքով, օրենսդրական առումով հող էր նախապատրաստվել։
«Օգտագործվում է նաև 44-օրյա պատերազմից, սեպտեմբերյան էսկալյացիայից հետո երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակը։ Շատ հարմար է, որպեսզի նարատիվներ զարգացնեն, թե գիտեք՝ հանքը կարող է լինել անվտանգության երաշխիք։ Դա ներմուծվել է հասարակության մեջ, նույնիսկ քաղաքագիտական մակարդակով։
Ամենաաբսուրդն այն է, որ հիմա էլ նարատիվներ են տարածում, որ բոլոր սահմանային տարածքներում պետք է հանքներ լինեն»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։
Նա նշեց, որ անտեսվում է հազարավոր քաղաքացիների ձայնը, ովքեր տարիներ շարունակ պայքարել են իրենց իրավունքների, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար։
«Այս իրավիճակում, երբ Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստներն» են կանգնած, ստիպում են, ասում են՝ կամ պայքարեք ձեր իրավունքների համար, այդ դեպքում ձեզ կնույնականացնենք Լաչինում կանգան մարդկանց հետ, սա նաև այսպիսի շանտաժ է, կամ պետք է հաշտվեք ու գնանք նրան, որ Ամուլսարը շահագործվի։ Դա սեփական ժողովրդի հետ անուղղակի ժանտաժի լեզվով խոսելու ձև է»,- ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիները ձեռքերը ծալած չեն նստում, այս պահին էլ համայնքներում տարբեր քննարկումներ են ընթանում, հայտարարություններ տարածվում. «Վստահ եմ, որ քաղաքացիներն իրենց իրավունքների համար պայքարը շարունակելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան
- Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան
- Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ
- Ամուլսարի շահագործման դեմ պահանջագրի ներքո ավելի քան 30 հազար մարդ է ստորագրել
- Գալստյան. Մենք շատ լավ գիտենք Ամուլսարի շահագործման աջակիցների և քանակը, և որակը
- Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը մեծ թվով ջերմուկցիներ են միացել
- Ամուլսարի շահագործման ծրագրի ֆինանսավորման կասկածները՝ միջազգային մամուլում
- «Այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը»
- ՀԿ-ներ. Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր
- Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն օգտագործվելու են. Անահիտ Ավանեսյանը՝ Ամուլսարի շահագործման մասի
- Ակտիվիստը ներկայացրել է Ամուլսարը հանք չդառնալու ուղիներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան