Քուչում առևտուր եմ անում, որ ընտանիքս պահեմ, թուրքի նման ապրանքս թափեցին. միջադեպ Տիգրան Մեծ պողոտայում
Երևանի Տիգրան Մեծ պողոտայում միջադեպ է գրանցվել ոստիկանության, քաղաքապետարանի աշխատակիցների, փողացային առևտուր իրականացնող քաղաքացիների միջև։ Նրանք հավաքել կամ առգրավել են առևտրականների ապրանքները։
«Քուչում առևտուր եմ անում, որ ընտանիքս պահեմ, իրանց նմաններն էլ գալիս են ապրանքս հավաքում։ Թուրքի նման իմ ապրանքը ջարդելով տարել են։ Սրանք էլ մեր թուրքերն են»,- լրագրողներին ասում է առևտրականներից մեկը։
Նրա խոսքով՝ բազմոցներին նստած հրաման են տալիս, որ փողոցային առևտուրն արգելեն, մայթերից ապրանքները հավաքեն, բայց, ըստ նրա, չեն հասկանում, որ կարիքից ելնելով են մարդիկ առևտուր անում։
Նա ցույց տվեց, թե ինչպես է իր ապրանքը մայթերին թափել։ «Որը հասցրեցին բարձեցին տարան, մնացածը թափեցին»,- նշեց նա։
Մեկ այլ առևտրականն էլ, ով նաև ՊՆ-ի նախկին շենքի բնակիչ է, ասաց, որ թե տնից տանեցին, հիամ էլ ապրանքը՝ միրգ և բանջարեղենն են առգրավվել են. «Ասացի, որ մյուս շաբաթ երեխայիս պետք է վիրահատեն, տղաս աշխատում է, որ եղբոր վիրահատության ծախսերը հոգա, ինձ ասում են՝ հա, ինչ անենք։ Խնդրում եմ, որ կտանեմ ուրիշ տեղ կվաճառի, ինձ ասում են, թե դա իրենց հետաքրքիր չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։