«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը դարձավ պատմության մեջ ամենատիտղոսակիրը
«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը դարձավ պատմության ամենատիտղոսակիր ֆիլմը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է IGN-ը։
Դեն Քվանի և Դանիել Շեյներտի ֆիլմն այս պահի դրությամբ ունի 158 մրցանակ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Թագավորի վերադարձը» ֆիլմինին՝ 101 մրցանակով։
Հաշվարկելիս IGN-ի խմբագիրները հաշվի են առել քննադատների և մասնագետների ազդեցիկ կազմակերպությունների անվանակարգերը, ինչպես նաև հայտնի կինոմրցանակներ՝ Golden Globe, Indie Spirits, Սցենարիստների և Պրոդյուսերների գիլդիայի մրցանակները և այլն։
«Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը դարձել է նաև «Օսկար 2023»-ի անվանակարգերի քանակով առաջատարը՝ նա ունի 11-ը։ Ֆիլմը նվիրված է մի կնոջ, ով կարողանում է տեսնել իր տարբերակները զուգահեռ աշխարհներում և տեղաշարժվել նարնց միջով և փորձում է փրկել նրանց կործանումից։ Ժապավենը թողարկվել է 2022 թվականի գարնանը և հավաքել է ավելի քան 103 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով A24 ստուդիայի պատմության մեջ ամենահաջող նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմը կներկայացվի Սոֆիայում
- «Պարոն Ազնավուրը». առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Շառլ Ազնավուրի մասին
- «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Ախալքալաքում
- Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան