ԱՄՆ-ում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ խոշոր բանկ սնանկացավ
ԱՄՆ-ում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել է խոշոր բանկը՝ Silicon Valley Bank (SVB): Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) հայտարարությունը։
Կալիֆոռնիայի Սանտա Կլարա նահանգի Silicon Valley Bank-ն այսօր փակվել է Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության և նորարարության դեպարտամենտի կողմից, որին սնանկության կառավարիչ է նշանակել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան:
Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ում վենչուրային կապիտալի ստարտափների մի զգալի մասը կապված է այս բանկի հետ:
SVB-ի բոլոր ապահովագրված ավանդները փոխանցվել են Սանտա Կլարայի Ավանդների ապահովագրման ազգային բանկ, և ակնկալվում է, որ ավանդատուները հասանելիություն կունենան իրենց ավանդները ոչ ուշ, քան երկուշաբթի՝ մարտի 13-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի խոսքով՝ ԱՄՆ բանկային համակարգը պետք է գլուխ հանի Սիլիկոնյան հովտի բանկի շուրջ ստեղծված իրավիճակից։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
- Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին