Բաքուն բողոքել է ներկայացրել Թեհրանին՝ պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի պատճառով
Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է շաբաթ օրը տարածված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը շարունակաբար թռիչքներ է կատարել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով: Կովսականից Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռը թռչել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ անմիջապես պետական սահմանի վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շաբաթ օրը «Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և նրան համապատասխան բողոքի նոտա են հանձնվել։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը նվեր էր Ալիևի համար
- Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Թեհրանում եռակողմ նիստ կանցկացնեն