Միլիոնավոր եվրոյի փրկագին պահանջող գերմանացի պատանդառուին ձերբակալել են
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անհայտ անձը պատանդ էր վերցրել երկու մարդու և նրանց ազատ արձակելու համար «յոթանիշ փրկագին» էր պահանջում: Լուրը հայտնել էր Stuttgarter Zeitung թերթը, որին անդրադարձել «Գազետա ռու»-ն։
«Մեր տեղեկություններով՝ խոսքը հրազենով պատանդառուի, ենթադրաբար երկու պատանդի մասին է։ Միջադեպի վայրը Կարլսրուեի կենտրոնում է՝ գլխավոր փողոցներից մեկում։ Տեղի բնակիչներն ասում են, որ կրակոցներ են լսել»,-գրել էր թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարլսրուեի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է իրականացնում քաղաքի կենտրոնում գտնվող դեղատանը պատանդ վերցնելու դեպքի պատճառով։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ իրավապահները կապի մեջ էին հանցագործի հետ, բնակչությանը վտանգ չէր սպառնում։ պատանդառուի հետ կապի մեջ էին մասնագետները, որոնք հատուկ պատրաստված են պատանդների հետ իրավիճակներում բանակցելու համար: Ըստ լրատվամիջոցի՝ «մարտավարական նկատառումներից ելնելով» քննիչները և իրավապահները մանրամասներ չէին հայտնել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կալանավորել է անհայտ հանցագործին:
«Ժամը 21.10-ին հատուկ ջոկատայինները մտել են դեղատուն: Կասկածյալ տղամարդը զինաթափվել և կալանավորվել է: Ներկայումս շենքը խուզարկվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան»,- Twitter-ում հայտնել են Կարլսրուեի ոստիկանությունից:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի կանցլերի կայքից հանվել են Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին նրա խոսքերը
- Գերմանիան հրաժարվել է վերանորոգել «Հյուսիսային հոսք»-ը
- Ըստ փորձագետի՝ Գերմանիայում զբաղվածների թիվը մինչև 2030 թվականը կկրճատվի 5 միլիոնով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները