Թուրքիայում չեն բացառել Քըլըչդարօղլուի հաղթանակը Թուրքիայի ընտրությունների առաջին փուլում
Թուրքական ընդդիմությունը ակնկալում է, որ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում, եթե աջակցություն ստանա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությոինից (ԺԴԿ): «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրը։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ուրբաթ օրը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշմանը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը՝ Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն, ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
«Եթե ԺԴԿ-ն չառաջադրի իր թեկնածուին (և սատարի Քըլըչդարօղլուին - խմբ.), ապա ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով»,-ասել է աղբյուրը՝ պատասխանելով երկրորդ փուլի հավանականության մասին հարցին։
Ըստ նրա՝ Էրդողանին դեմ հանդես եկող մնացած թեկնածուներին պետք չէ հաշվի առնել։
Հարկ է նշել, ԺԴԿ-ի հետ հարաբերությունների հարցը, որը թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական PKK-ի հետ կապված, ամենակոնֆլիկտային հարցն է։ Քըլըչդարօղլուն ավելի վաղ HalkTV-ին ասել էր, որ ծրագրում է այցելել ԺԴԿ-ի կենտրոնակայան։ Ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի մաս կազմող «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները նշել է, որ Քըլըչդարօղլուն, անշուշտ, կարող է նման այց կատարել, սակայն ընդդիմադիր դաշինքին ԺԴԿ-ի մասնակցությունը բացառվում է։
Ընդդիմադիր ԺԴԿ-ի համանախագահ Միթհաթ Սանջարն ավելի վաղ ասել էր, որ չի բացառում, որ կհրաժարվի կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրել և սատարել Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քըլըչդարօղլուին, եթե կոնսենսուս ձեռք բերվի։ Միաժամանակ, ընտրություններին ԺԴԿ-ի մասնակցությունը կասկածի տակ է հայտնվել դատական հայցի պատճառով, ինչի արդյունքում կուսակցության գործունեությունը կարող է արգելվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցության է թույլատրվել մասնակցել
- Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք որակվել է ապրելու համար ոչ պիտանի
- Խոսքի ազատության սահմանափակումներ Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին