«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը իր բացառիկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել: Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով: Տոպրակները նա վերցրել է ԱԺ աշխատակազմից, քանի որ ԱԺ-ն պարբերաբար պատվիրում է տոպրակներ և ունենում պահեստում՝ տարբեր հյուրերի կամ այցելությունների ժամանակ ինչ-որ բան նվիրելիս կիրառելու համար:
ՔՊ-ական կանայք ծաղրել են Արշակյանի այս քայլը, իսկ ոմանք էլ պարզապես աղբն են նետել ԱԺ փոխնախագահի նվիրած չուպաչուպսերը՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:
ՔՊ-ական կանայք խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին նման նվերներ չեն տալիս։
Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ փորձում էին երեկ արդարացնել Արշակյանին, թե նա 1 շաբաթով Հնդկաստանում էր, գուցե օգնականները կամ փոխնախագահի աշխատակազմն է կազմակերպել այդ ծաղրանքը: Ամեն դեպքում, խայտառակություն են բնութագրում ՔՊ-ում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նվերը կին գործընկերներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ պատճառ ունի «Նոր Զովքի» նկատմամբ խիստ վերաբերմունքը
- «Փաստ». Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց
- «Ժողովուրդ». Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ
- «Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
- «Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին