Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը՝ Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 27-ին մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ծրագրում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։
Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս
Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով: