Հաագայում կլիմայի ակտիվիստները փակել են մայրուղին
Կլիմայի ակտիվիստների Extinction Rebellion շարժման անդամները շաբաթ օրը փակել են Հաագայի A12 մայրուղին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան (NOS):
Շաբաթ օրը կլիմայի ակտիվիստների Extinction Rebellion կազմակերպության անդամները բողոքի ցույց են անցկացրել Հաագայի A12 մայրուղու վրա՝ արգելափակելով երթևեկությունը: Նրանք բողոքում են հանքարդյունաբերության համար կառավարության սուբսիդավորման դեմ։
Հաղորդվում է, որ ճանապարհը երկու ուղղություններով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Տեղում են իրավապահները։
Առավոտյան ոստիկանությունն ու քաղաքապետարանը զգուշացրել են, որ նման շրջափակումն արգելված է, և ցուցարարներին հորդորել են տեղափոխվել այլ տարածք։ Հաագայի քաղաքապետ Յան վան Զանենը թույլ է տվել ջրցան մեքենաներ օգտագործել ակտիվիստներին ցրելու համար։
Extinction Rebellion կազմակերպությունն ակնկալում է մոտ 2800 մարդու մասնակցություն մայրուղու արգելափակմանը։
Ավելի վաղ Հաագայի քաղաքապետը չէր բացառել, որ կարող է զրահատեխնիկա օգտագործել մարտի 11-ին ֆերմերների ու կլիմայական ակտիվիստների բողոքի ակցիաները ճնշելու համար։
Հարակից հրապարակումներ`
- 30 երկրի ակտիվիստներ ակցիա են նախապատրաստում ի պաշտպանություն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման
- Կլիմայական փոփոխությունների հետևանքով ավելի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է. Վահան Քերոբյան
- ՄԱԿ-ի Կլիմայի 27-րդ համաժողովում Հայաստանը խոսել է կլիմայական ֆինանսավորման մասին. Գայանե Գաբրիելյան
- Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ. Զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան