«Հրապարակ». Ինչ պատճառ ունի «Նոր Զովքի» նկատմամբ խիստ վերաբերմունքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը և պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, այդ ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների և հատուկ ջոկատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է և անգրագետ աշխատանք»։
Ոլորտի մեր աղբյուրը բացատրեց, որ այն, ինչ հայտնաբերվել է «Նոր Զովքում», առկա է բոլոր առևտրի կենտրոններում։ Աշխատում է հատուկ ծրագիր՝ երկու սերվերով, ՊԵԿ-ը տեղեկացվում է առևտրի միայն 20 տոկոսի մասին, 80 տոկոսը գնում է «սև դաշտ»։ Ուշագրավն այն է, որ այս ծրագրի իդեոլոգն ու հեղինակը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ասում են` առաջինը նրա ցանցում է այս ծրագիրը ներդրվել, այդ ցանցի գրեթե բոլոր առևտրի կենտրոններն այդ ծրագրով են աշխատում: Մեր աղբյուրները պնդում են, որ Ալեքսանյանի ծրագրի մասին տեղյակ են նաև իշխանությունները, սակայն իրենց անտեղյակի տեղ են դնում և սրա մասին հիշում են, երբ հարկավոր է կոնկրետ տնտեսվարողի դեմ արշավ սկսել։
Պատմում են, որ «Նոր Զովքից» առաջ ՊԵԿ աշխատակիցները մտել են ՍԱՍ, սակայն այս ցանցի սեփականատերը կարողացել է լեզու գտել հարկայինի հետ և կլորիկ տուգանք վճարելով՝ ազատել է գլուխը։ «Նոր Զովքի» նկատմամբ նման խիստ վերաբերմունքն այլ պատճառներ ունի, այս ցանցն Ալեքսանյանի «Սիթիների» գլխավոր մրցակիցն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց
- «Ժողովուրդ». Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ
- «Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
- «Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին