Մեդվեդևն առաջարկել է Ուկրաինան վերանվանել «Խոզային Բանդերա-Ռայխ»
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ալիքում մեկնաբանել Կիևում հնչած առաջարկը Ռուսաստանը «Մոսկովիա» վերանվանելու գաղափարը։ Նրա գրառմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն
Մեդվեդևի կարծիքով, այս դեպքում Ուկրաինան պետք է վերանվանվի «Խոզային Բանդերա-Ռայխ»։
«Կիևի գերագույն նացիստը հանձնարարել է մշակել Ռուսաստանը «Մոսկովիա» անվանափոխելու հարցը: Դե, ինչ կարող եմ ասել... Մեր պատասխանը: Ոչ, իհարկե, ոչ «Խոխլանդիա»: Եվ, իհարկե, ոչ Փոքր Ռուսաստանը: Միայն Schweinisch Bandera-Reich. Exakt!»,-գրել է նա:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիգալին հանձնարարել էր «մանրամասն մշակել» Ռուսաստանը «Մոսկովիա» վերանվանելու հնարավորությունը, քանի որ նման պահանջով խնդրագիրը հավաքել էր անհրաժեշտ 25000 ձայնը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Ուկրաինայի վարչապետին հանձնարարել է դիտարկել ՌԴ-ն «Մոսկովիա» վերանվանելու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին