Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
Նախօրեին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը և ևս 11 հոգի։ Գործը վերաբերում է ՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարության կողմից հատկացված ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամի հափշտակությանը։
Հիշեցնենք՝ դեռ ամսիներ առաջ Հաշվեքննիչ պալատն արձանագրել էր, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում բյուջետային ծախսերի իրականացման գործընթացում արձանագրվել են անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ: Այդ մասին ասվում էր Հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ:
Ըստ փաստաթղթի՝ covid-19 համավարակի կանխարգելման, վերահսկման բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 2020 թվականին առողջապահության նախարարությանը հատկացրել է 26.5 մլրդ դրամ: Զեկույցում նշվում է, որ կառավարությունը և ԱՆ-ն իրականացրած միջոցառումների շրջանակներում չի սահմանել արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշները, ծախսային ուղղությունները:
Հիշեցնենք՝ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարարն էր։ Առոջապահության փոխնախարար էր նաև Գևորգ Սիմոնյանը։
2022 թ. հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրած Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, այդ ժամանակ արդեն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև թեժ վիճաբանություն էր եղել։ Վերջիններս համաձայն չէին հաշվետվությունում արձանագրված մի շարք փաստերին։
Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ առողջապահության նախարարությունը մշակել էր համավարակի դեմ պայքարի պլան՝ հետևելով ԱՀԿ-ի առաջին հրահանգներին. «Ցավոք, տվյալ հաշվետվության մեջ որևէ անդրադարձ պլաններին ու դրանց կատարմանը արված չէ»:
Ա. Ջանջուղազյանն էլ ընթերցել էր եզրակացությունից մի հատված. «Հայաստանում մինչև նոր կորոնավիրուսային համավարակն արձանագրվող համաճարակների դեպքում որպես ռազմավարական օպերատիվ գործողությունների պլան գործել և ներայումս էլ շարունակում է գործել բարձր ախտածին թռնչագրիպի հետ կապված կառավարության 2006 թ. բարձր ախտածին թռնչագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին թիվ 480 որոշումը, որը կառավարության 2009 թվականին կայացրած որոշմամբ վերանայվել էր։ Սա է, ինչ մենք մինչև 2020 թվականը ունեցել ենք։
Հարգելի գործընկերներ, պետք չէ Հավաքննիչ պալատի արձանագրությանը վերաբերյալ որպես հակառակորդի արձանագրում։ Նպատակը պետք է շատ կոնկրետ լինի»։
Արսեն Թորոսյանը հակադարձել էր՝ թե կիսատ է։
Ջանջուղայանն էլ ասել էր, որ կիսատ չէ, ապա շարունակել էր ընթերցել. «2020 թվականին մարտին Հայաստանում արձանագրվեց հիվանդության դեպքերի աճ։ Պարզվել է, որ լիազոր մարմինը չունենալով համապատասխան ռազամավարական գործողությունների և համաճարակների կառավարման պլան, նաև արտակարգ իրավիճակներում ... Ներողություն, ունեցե՞լ ենք այդպիսի պլան»։
Ավանեսյանն ու Թորոսյանը տեղերից ինչ-որ բաներ էին արձագանքում։
Ջանջուղազյանը շարունակել է. «Ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը՝ միայն այն գործոնով պայմանավորված, որ բավարար չափով հսկողություն չի իրականացվել, թե այդոք նույն հաշվետվոթյունները, որոնք ներակայցվել են ԲԿ-ների կողմից ՊԵԿ՝ որպես վարձատրության հիմք հանդիսացող հաշվետվություններ, դրանցում համադրումներ կատարված են, թե՞ ոչ։ Միայն այդ պատճառով 152 մլն դրամի շեղումներ են առաջացել 26.5 միլիարդ դրամի մեջ: Բայց սա համակարգային խնդիր է, որովհետև դա նշանակում է, որ հսկողության համակարգը պետք է դառնա դրան համարժեք։ Նման բացթողում չպետք է լինի»։
Արսեն Թորոսյանն ասել էր. «Մի ժամանակահատված եք վերցրել, այդ տարվա ընթացքում լիքը բան է եղել, ինչո՞ւ չի արձանագրվել»։
Ջանջուղազյանն էլ ընդգծել էր, որ արձանագրվել . «Արձանագրությունն ավելի վատ արդյունքների է բերել, պարոն Թորոսյան։ Արձանագրվել է, որ մի արձանագրային որոշմամբ սահմանված են ուղղություններ, որոնցով մոտավորապես 20 միլիարդ դրամի ուղղություններ են սահմանված, բայց փաստացի 26 միլիարդ դրամի օգտագործում է եղել, որը ոչ մի կապ չի ունեցել այդ արձանագրված ուղղությունների հետ»։
Արսեն Թորոսյանը կրկին ընդհատում էր, իսկ Ջանջուղազյանն ասել է. «Այս միջավայրում շատ բարդ է աշխատել, քանի որ հնչած միտքը, որ ես ասում եմ բաներ, որոնք չեն եղել, կամ գրված են բաներ, որոնք ընդհանրապես տեղի չի ունեցել, ոչ մի կապ չունի իրականության հետ, հետևաբար դուք ազատ եք, կարող եք ձեր մտքերն արտահայտել ցանկացած հարթակում, բայց այն, ինչ այստեղ արձանագրված է, առաջարկում եմ կենտրոնանալ դրա վրա, ոչ թե դրա վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների։
Հիմա ուզում եմ պատասխանեք՝ եղե՞լ է հակազդելու ռազմավարական պլան։ Դուք ասում եք մարտին ընդունված... խոսքը չի վերաբերում կոնկրետ կովիդին։ Համավարակներին արձագանքնելու պատրաստվածության աստիճանին է վերաբերում, սրանք տարբեր բաներ են»։
Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու ռազմավարական պլան եղել է:
Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել էր, որ խոսքը չի վերաբերում կոնկրետ քովիդի համավարակին, այլ՝ ընդհանրապես համավարակներին արձագանքելու պատրաստվածությանը, որոնք տարբեր բաներ են և այն Սահմանադրությամբ ամրագրված պահանջ է հաշվեքննություն իրականացնելու համար:
«Միջազգային ստանդարտն էլ է ասում՝ ի՞նչ է արդյունավետությունը, ինչպե՞ս պետք է այն գնահատել։ Հիմա մենք ասում ենք՝ եկեք, մեր ճաշկով գնահատենք, ասենք քանի որ լիքը մարդ գոհ է, ուրեմն ամեն ինչ արդյունավետ է եղել։
Կներեք։ Հանրային ֆինանսների օգտագործումը չի ճանաչում մարդկանց գոհ լինելու հանգամանքը»,- ասել էր Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
- ՔՊ-ական պատգամավորը՝ գործընկերոջը. Արսեն Թորոսյան ջան, չգիտես հիվանդությունը, բայց ուզում ես բուժել
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել
- Ջանջուղազյանը Պապոյանին բացատրում է ավիովթարի զոհերի ու քովիդի կապը
- Կարո՞ղ է հաշվեքննությունը համակարգողը մոլորվել է Ֆրանսիայի հրապարակում. Արսեն Թորոսյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան