Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։
Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։
Օրինակ՝ ասում է, թե ինչու՞ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։ Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։
Բայց, կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից»։
Հարակից հրապարակումներ`
- Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու. Թորոսյան
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել