Իրավունք 11:25 11/03/2023

2022-ի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը:

«Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի  համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար:

Այնուհետև, գլխավոր դատախազի տեղակալները, ըստ ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2022 թվականին կոռուպցիոն ավարտված գործերով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 212 մլն 270 հազար 175 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ):

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը):

Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքներին, նշել է, որ Վարչության դատախազների անմիջական հսկողության գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 7 մլրդ 739 մլն 13 հազար 669 դրամ (2021 թվականին՝ 10 մլրդ 786 մլն 808 հազար 57 դրամ), վերականգնվել է 5 մլրդ 16 մլն 621 հազար 159 դրամ:

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին առանձին հանցատեսակների շարժընթացը պայմանավորված է ոչ այնքան դրանց աճով կամ նվազմամբ, որքան 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով հանցակազմերի հատկանիշների փոփոխությամբ:

2022 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245): Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք՝ աճը՝ 531, ընդ որում, Գևորգ Բաղդասարյանի խոսքով, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են:

2022 թվականին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 15 տոկոսը կազմել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 6 հազար 565 դեպք (2021 թվականին՝ 4 հազար 375 դեպք):

2022 թվականին սպանությունների թիվը վեցով ավելի է, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների գործակիցը կազմել է 0.51, որը վերջին տասը տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է նաև ընտանիքում բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք (2021 թվականին՝ 500), որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ: Ընտանիքում բռնության գերակշիռ մասը, որպես կանոն, ծեծի կամ բռնի այլ գործողությունների դեպքերն են. արձանագրվել է նման 249 դեպք:

Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությաունների դեպքերի 36․7%-ը։ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 13 հազար 903 դեպք (2021 թվականին՝ 15 հազար 149). դեպքերը նվազել են 1246-ով կամ 8.2%-ով :

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ենթամշակույթին առնչվող 25 դեպք (2021 թվականին՝ 14 դեպք): Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող այս հանցագործությունների աճը ենթադրում է ոչ թե դրանց քանակի իրական աճ, այլ բացահայտման ցուցանիշի բարելավում:

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները՝ նշելով, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով):

Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը (հայցագինը չի ներառում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքը, որն ունի աճի միտում):
Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի ամենախոշոր հայցադիմումներից երկուսը, որոնցից մեկով պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել հինգ անշարժ և երեք շարժական գույք, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 18 մլրդ դրամ: Մեկ այլ հայցադիմումով էլ պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել 36 անշարժ և մեկ շարժական գույք, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 6 մլրդ դրամ:

2022 թվականին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություններ և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավական ապահովման և միջազգային-իրավական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են քրեական արդարադատության ոլորտին:

2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ՝ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը (նույն դատախազի նկատմամբ հարուցված առանձին կարգապահական վարույթի արդյունքներով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը):

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանն ընդգծել է ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձել միջազգային հետախուզման բնագավառում վեր հանված խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:
2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը:

Գլխավոր դատախազի հրամանով՝ Անահիտ Մանասյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատախազության պաշտոնի նշանակվելիս դատախազին շնորհվում է օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը):

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է պաշտոնը ստանձնած դատախազներին և խոստացել. «Հեշտ չի լինելու, բայց լինելու է շատ հետաքրքիր»: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ տարիներ անց, համատեղ աշխատանքն ամփոփելիս, կարձանագրեն, որ նախանշածի կեսից ավելին իրականացրել են՝ թողնելով ինստիտուցիոնալ հետք, դրական առումով անդառնալիության կետեր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
Փաշինյանը հանձնարարեց չեղյալ համարել դասասենյակը ՀՀ ԶՈւ գեներալի անունով անվանակոչելու որոշումը
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
«Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, հիմա էլ ձմեռ է, օր-օրի խնդիրներն ավելանում են, և օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա»,-...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
«Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է, թե՞ ինքանկամ եք ներկայացել դատարան»,-դատական նիստի ընթացքում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին...
Աղբյուր` Panorama.am
12:52
Գործադիրը պետական բյուջեից համայնքներին 2 մլրդ 44 մլն դրամ համաֆինանսավորում տրամադրեց
«Ձեզ եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43...
Աղբյուր` Panorama.am
12:22
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարն իրավիճակային լուծում էր. Արմեն Պետրոսյան
Նոյեմբերի  26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ուժի մեջ մտավ հրադադարի հաստատման ռեժիմը։ Փորձագիտական շրջանում կանխատեսումներ եղան, թե այն կարող...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանցի կոչը մյուս ուժերին
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Ա. Ցանկանյանի պաշտոնի բարձրացմնաը, գրել է. «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ,...
Աղբյուր` Panorama.am
11:59
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն...
Աղբյուր` Panorama.am
11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով,  չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
09:11
Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:58
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեև...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}