էլ ամերիկյան, էլ ռուսական, էլ քաչալ շուն, էլ գող փիսո
Չէ, կարտոֆիլ տշելու մասին չէ։
Հակառանը։
Նայում եմ վրացական դեպքերին ու չգիտեմ՝ նախանձեմ, զարմանամ, թե խնդամ։
Տեսեք՝ «Ժողովրդի ուժի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծ է առաջին ընթերցմամբ ընդունել Վրաստանի խորհրդարանը, որով նախատեսվում է «ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնց եկամուտների որոշակի ծավալը՝ ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից»։
Արդեն ուզում էի նախանձել, որ՝ տե՞ս է, թվում է քաղաքական որոշում է, բայց այս օրենքով կառավարությունը դնում է իրեն մի իրավիճակում, որ չզարգացնելով երկրի տնտեսությունը այն աստիճան, որ ցանկացածը ինքնաբավ գումար վաստակի, փուռը կգնա զանգվածային բողոքներից։
Բայց նայեմ՝ արդեն բողոքներ են ու՝ այս օրենքի դեմ։ Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, ԶԼՄ-ները, Թբիլիսիի ԲՈՒՀ-երի ուսանողներն ու դասախոսները, գիտնականները, սպորտի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները (ըստ աղբյուրի) ցույց են կազմակերպել։ Նրանցից, որ Հայաստանում դրանց ասում են «հուժկու»։ Ցուցարարները փակել էին կենտրոնական Ռուսթավելի պողոտան՝ վանկարկելով «Ոչ ռուսական օրենքին», «Վրաստանը Ռուսաստան չի դառնա», «ստրուկներ»:
Այստեղ մի քանի անգամ մտածեցի. Ինչ-ինչ, բայց չէի կարծում, որ Վրաստանը ռուսական փողի բեռի տակ է։ Ինչու՞ ռուսական։
Թե՞ «ռուսական» ասելով օրենքի դեմ ավելի շատ մարդ կհավաքվի։
Ի դեպ՝ օրենքի հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Բայց քանի որ խորհրդարանում ձայների մեծամասնությամբ է օրենքը անցել, կարելի է համարել, որ խորհրդարանի մեծ մասը ամերիկյան հակումներ ունի։
Ես թերևս այն կհամարեի ազգային, վերը նշածս պատճառով, բայց մինչև գնահատական տալս դեռ էլի կհետևեմ Վրաստանի բողոքներին։
Չնայած՝ այս ամենն արդեն Ֆրանսիա է հիշեցնում՝ ունենալով եվրոպական երկրներից ամենահեղափոխականի կարծրատիպ, Ֆրանսիան իր պարտքն է համարում ժամանակ առ ժամանակ գոնե ուսանողական բողոքներ անել՝ քարեր նետելով, ջրցաններով, մեքենաներ այրելով... Ու այսպես չէի գնահատեի, եթե չնակած չլինեի, որ ուսանողները նույն կրքով մեկ մի բանի դեմ են, մի քանի տարի հետո՝ այդ մի բանն են պահանջում։
Ինչևէ՝ խնդալու չէ, բայց զավեշտի պահը։
Պատկերացրեք այս օրենքը ընդունվում է Հայաստանում։ Խոպանչիներ, դրսերից ֆինանսավորվող կազմակերպություններ, դրսից մի իշաբեռ վարկեր բերած կառավարություն, այդ պարտքի տակ մնացած սերունդ... Մարդ չի մնա, որ, ըստ սահմանման, օտարերկյա ազդեցության գործակալ չդառնա։
Լօլ։
Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին