NASA-ն մտավախություն ունի, որ 2046 թվականին, Վալենտինի օրը աստերոիդը կհարվածի Երկրին
Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների 2023 DW աստերոիդը, որի տրամագիծը 49,3 մետր է, 23 տարի անց փետրվարի 14-ին կարող է բախվել Երկրին։ կանխատեսմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն
Ըստ հաշվարկների՝ աստերոիդը կթռչի Երկրից 1,8 մլն կմ հեռավորության վրա, սակայն հաշվարկներում սխալ կա, ուստի բախման հավանականություն կա։ Հաշվի առնելով երկնային մարմնի չափսերը, հնարավոր հարվածը չի հանգեցնի Երկրի վրա կյանքի մահվան, սակայն այն կպահանջի մեծ տարածքից զգալի թվով մարդկանց տարհանում:
Գիտնականները շարունակում են ճշգրտել տիեզերական օբյեկտի հետագծի տվյալները: Այս պահին սա միակ հայտնի աստերոիդն է, որը կարող է բախվել Երկրին։ ՆԱՍԱ-ում նման արդյունքի հավանականությունը գնահատվում է 1-ը 560-ից, իսկ Եվրոպական տիեզերական գործակալությունում՝ 1-ը 625-ից:
Վտանգավոր օբյեկտը Արեգակի շուրջը շարժվում է 25 կմ/վ արագությամբ ուղեծրով, այն ներկայումս գտնվում է Երկրից 18 միլիոն կմ հեռավորության վրա: 2046-2054 թվականներին կանխատեսվում է աստերոիդի տասը վտանգավոր մոտեցում մեր մոլորակին։ Բացի այդ, հնարավոր բախման դեպքում ՆԱՍԱ-ն ունի հարվածային զոնդերի ծրագիր, որը կարող է փոխել աստերոիդի հետագիծը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՍԱ-ն աստերոիդ է «տեղափոխել»
- NASA. Հուլիսի 30-ին և 31-ին Երկրի կողքով երկնաքերերի մեծության երկու աստերոիդ կանցի
- NASA-ն հայտնել է Երկրին մոտեցող 12 հարկանի շենքի չափսերով աստերոիդի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան