«Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Արայիկ Հարությունյանը մերձավորներին պատմել է, թե ինչ ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, արցախցիները պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ, ապրեն, որովհետև այլընտրանք չկա կամ կա` պատերազմի և 120 հազար արցախցու բնաջնջման տեսքով։ Եվ հուսադրել է, թե միջազգային հանրությունը խոստացել է Ադրբեջանի կազմում որոշակի կարգավիճակի, ինքնավարության ապահովում։ Արայիկ Հարությունյանը ծանր տրամադրությամբ և տպավորություններով է վերադարձել Արցախ ու նեղ շրջապատում ասել է, որ ինքն այլևս չի ուզում մնալ նախագահի պաշտոնում։
Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը և դրական եզրակացություն տվեց։
Հիշեցնենք. փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության հնարավորությանը: ԱԺ-ն Արցախի նախագահ կընտրի` մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից սկսած։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան