Քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրգործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Կարճ՝ Covidgate-ի մասին:
1. Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:
2. Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:
3. Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից "հակակոռուպցիոն պայքարի" օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:
Բայց...
Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:
Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ...
Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:
Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ուշադրության մանիպուլյացիաներ»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
- Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու. Թորոսյան
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին