Գեղարքունիքի մարզպետը ՌԴ դեսպանին ուղեկցել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր
Մարտի 10-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։
Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարևորել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը և զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։
Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հեևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Կողմերը նշել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։
Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը և բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին