Արցախի ՊՆ-ն հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը. «Արցախպրես»
«Արցախպրես»-ը գրում է.
«Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հարցման ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,-նշել է Սուրեն Սարումյանը»: