Հոգեբանները պարզել են, որ սոցիալական ցանցերում գտնվելու ժամանակի կրճատումը կարող է բարելավել իմունիտետը
Սուոնսիի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերի օգտագործումը կրճատելը կարող է զգալիորեն բարելավել ընդհանուր առողջությունն ու իմունիտետը, ինչպես նաև նվազեցնել միայնության և դեպրեսիայի մակարդակը: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին անցկացված հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Technology in Behavior Science ամսագրում:
Փորձին մասնակցել է 20-ից 25 տարեկան 50 մարդ (33 կին և 17 տղամարդ): Նրանք պատասխանել են իրենց առողջության և հոգեկան վիճակի վերաբերյալ ամենամսյա հարցերին և շաբաթական հաշվետվություններ են տրամադրել սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ:
Արդյունքները ցույց են տվել, որ երեք ամիս անց այն խումբը, որին խնդրել են կրճատել սոցիալական ցանցերի օգտագործումը, ունեցել են իմունային ֆունկցիայի միջինը 15%-ով բարելավում: նրանք ունեցել են ավելի քիչ մրսածություն, գրիպ, ավելի քիչ գորտնուկներ և 50%-ով ավելի լավ քուն և 30% դեպրեսիայի ախտանիշների թվի նվազում.
Գիտնականները նշել են, որ դեռ պետք է պարզվի, թե արդյոք ուղիղ կապ կա սոցիալական ցանցերի օգտագործման և իմունիտետի բարձրացման միջև։ Այն կարող է պայմանավորված լինել այլ գործոններով, ինչպիսիք են դեպրեսիայի մեղմացումը կամ ֆիզիկական ակտիվության ավելացումը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ նվիրել կանանց մարտի 8-ին. Խորհուրդներ հոգեբանից
- Հոգեբանները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի քիչ հոգնել երկար կամ ծանր աշխատանքի ժամանակ
- Հոգեբանները պարզել են, որ հինգ տարեկան երեխաները նախընտրում են բնական մթերքները
- Հոգեբանները բացատրել են սիրահարվելու և սիրելու տարբերությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին