Առողջապահության նախարարի ընկերուհուն արգելանքից ազատել են. «Փաստինֆո»
«Քովիդի» գործով ձերբակալված «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նշենք, որ Լուսինե Եղիազարյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է, որը, այսօր քննության առարկա դարձած չարաշահումների ժամանակ զբաղեցրել է ՏՐԻԱԺ կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Նկատենք, որ հենց այս կենտրոնն է պատասխանատու հիվանդների տեսակավորման եւ ըստ հիվանդության բարդության աստիճանի՝ հիվանդանոցների միջեւ բախշման համար։ Կորոնավիրուսի ժամանակ եւս, փաստացի, կենտրոնի միջոցով էին հիվանդները բաշխվում՝ ըստ հիվանդանոցների։ Իսկ քննությամբ, մեր տեղեկություններով, բավական հետաքրքիր խարդախության մեխանիզմ է բացահայտվել, որի թելերը տանում են այն ժամանակվա առղջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի ուղղությամբ»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ պարետ նշանակվել հենց Տիգրան Ավինյանը, որն էլ կանոնակարգում էր կորոնավիրուսի դեմ պայքարը։
Նույն գործով այսօր կալանավորվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, իսկ Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանավորման հարցն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի թնթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս
Քրեական գործով երեկ ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրգործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են. Աշոտյան
- Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
- Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու. Թորոսյան
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով