Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի ողջամիտ որոշմանը Անկարային կործանիչներ վաճառելու հարցում
Թուրքիան սպասում է ԱՄՆ իշխանությունների ողջամիտ և դրական որոշմանը Անկարային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ, քանի որ այն կամրապնդի ՆԱՏՕ-ն։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք 71 տարի՝ կատարելով մեր պարտավորությունները և դաշնակիցներից ակնկալելով, որ նրանք կկատարեն իրենցը։ Դատելով Սպիտակ տան և Պենտագոնի բոլոր հայտարարություններից՝ Թուրքիային F-16-ներ վաճառելու և արդիականացնելու հարցը բոզիտիվ կողմով է շարժվում, բայց ԱՄՆ Կոնգրեսի կողմից որոշ բացասական հայտարարություններ կան որոշ անդամների կողմից»,-ասել է նախարարը CNN Turk-ի եթերում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կենտրոնական իշխանություններից ու Կոնգրեսից ողջամիտ ու ռացիոնալ մոտեցում է ակնկալում։ «Այս գործարքի իրականացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում: Եթե Թուրքիան ավելի ուժեղ լինի, ապա դաշինքն էլ ավելի կուժեղանա: Ուստի մենք Կոնգրեսից ակնկալում ենք ողջամտություն և այս փաստի ըմբռնում»,-ասել է նա:
Խոսելով F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիայի բացառման մասին՝ Աքարն այս որոշումը անվանել է «անօրինական, անբարոյական և չհամապատասխանող հանրապետության հանդեպ նախկինում հայտարարված պարտավորություններին» ։
«Ծրագրից մեր դուրս գալու մեջ կան քաղաքական, իրավական, ֆինանսական ասպեկտներ: Մենք շարունակում ենք շփումները այդ հարցի շուրջ: Հունվարին Վաշինգտոնում տեղի ունեցավ խորհրդակցությունների հերթական փուլը: Երկու կողմերն էլ պայմանավորվածություն ունեն շարունակել քննարկել այդ թեման»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան