ԱՄՆ-ն պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը. Դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դեսպանը փաստել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։
«Վայոց Ձոր և Սյունիք իր առաջին այցի ընթացքում դեսպան Քվինն առիթ է ունեցել տեսնել Հայաստանի վեհասքանչ լեռները, այցելել Հայաստանի ճարտարապետական ժառանգության եզակի կոթող հանդիսացող Նորավանք վանական համալիր, վայելել հայկական հյուրասիրություն «Հին կամուրջի» հյուրընկալ հարկի տակ և զմայլվել Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնի»՝ բրդից արվեստ ստեղծող վարպետների անկրկնելի աշխատանքներով»,- նշում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Սյունեցիները դեսպան Քվինին պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների մասին
- Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս