Neue Osnabrücker Zeitung. Գերմանիայից ավելի քան 60 ծայրահեղական է մեկնել Ուկրաինա
Գերմանիայից առնվազն 61 ծայրահեղական անցյալ տարի գնացել է Ուկրաինա, մեկնածների կեսը մասնակցել է ռազմական գործողություններին։ Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնում է Neue Osnabrücker Zeitung-ը՝ հղում անելով Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի տեղեկատվությանը։
Ըստ ԶԼՄ-ի՝ իրավապահները Ուկրաինա մեկնածների մոտ կեսին վերագրում են աջ ծայրահեղականներին։
Թե որ կողմում են կռվել գերմանացիները, չի նշվում։
Ուկրաինա մեկնածներից մոտ 30 մարդ դեռ այնտեղ է։
Ուկրաինա մեկնող Գերմանիայի քաղաքացիների գործունեության այլ մանրամասներ հայտնի չեն։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ընդդիմությունը վրացի վարձկաններ է ուղարկում Ուկրաինա
- Դոնեցկում գերի ընկած բրիտանական վարձկան Պոլ Ուրին մահացել է «խրոնիկական հիվանդությունուններից ու սթրեսից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները