Զելենսկին Ուկրաինայի վարչապետին հանձնարարել է դիտարկել ՌԴ-ն «Մոսկովիա» վերանվանելու հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիհալին հանձնարարել է «մանրակրկիտ մշակել» Ռուսաստանը ուկրաիներեն «Մոսկովիա» վերանվանելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հաղորդվում է նախագահի կայքում տեղադրված Զելենսկու համապատասխան միջնորդության մեջ։
Զելենսկին նման հանձնարարական է տվել, քանի որ խնդրագիրը քննարկման համար անհրաժեշտ 25000 ստորագրություն է հավաքել։
Զելենսկին խնդրել է Շմիգալին ուսումնասիրել, թե պատմամշակութային համատեքստում որքանով է հնարավոր վերանվանումը և ինչ միջազգային իրավական հետևանքներ կարող է ունենալ դա։
Միջնորդագրով առաջարկվում է նաև «Ռուսաստանի Դաշնություն» բառերը փոխարինել «Մոսկվայի Դաշնություն» բառերով, «Ռուսը»՝ «Մոսկվացու» բառերով։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք
- Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում․ ԱՄՆ բանակի նախարար
- Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
- Ուկրաինուհին մոր, որդու և շան հետ ապաստան է ստացել բրիտանացի նախարարի ընտանիքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին