Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք որակվել է ապրելու համար ոչ պիտանի
Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 820 հազար շենք է դուրս բերվել շահագործումից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրա խոսքով, 11 մարզերից 5-ում վնասների գնահատման ավարտից հետո պարզվել է, որ 1 մլն 706 հազար շինություններից ավերվել է փլուզման եզրին կամ միջին աստիճանի վնասվածքներ ունեն 821 հազար 302 շինություն։
Ավելի վաղ Թուրքիայի քաղաքաշինության նախարարը հայտնել էր, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի։
Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզ Ուինթոնը հայտարարեց, որ փետրվարի սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի տնտեսական վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը միայն Թուրքիայում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժներից հետո վարձակության տրվող բնկարանների գները սկսել են աճել
- Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ամբողջությամբ քանդվել է
- Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը․ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանաատու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին