«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազությունն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ:
Ինչպես հայտնի է, Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ինքնաբացարկ էր հայտնել «Սիլ պլազա» ՍՊԸ-ի գործով։ Բանն այն է, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Անի Հարությունյանը չի կարող քննել այս գործը, քանի որ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ։
Թեև այդ հետապնդումը կապ չուներ դատավորի գործունեության հետ, սակայն «Սիլ Պլազայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ այս գործով կայացվելիք դատական ակտը կարող է օբյեկտիվ չլինել։ Այս ամենից հետո Անի Հարությունյանը ինքնաբացարկ հայտնեց, սակայն Գլխավոր դատախազությունը չի հաշտվել դատավորի այս որոշման հետ և այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան