«Հայկական ավիաուղիները» Airbus A321-200 ինքնաթիռով կատարել է առաջին չվերթը դեպի Մոսկվա
«Հայկական ավիաուղիները» իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։ Այդ մասին, ըստ «Գազետա ռու»-ի, հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝ «Հայկական ավիաուղիներ», որն այսօր՝ մարտի 11-ին, Airbus A321-200 օդանավով իրականացրել է իր առաջին թռիչքը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունը նախատեսում է չվերթեր իրականացնել շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին: Նախատեսվում են թռիչքներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։
Բացի այդ, մարտի 13-ից «Հայկական ավիաուղիները» երկուշաբթի և ուրբաթ օրերին կսկսեն թռիչքները Երևան-Սոչի-Երևան երթուղով։ Մարտի 19-ից Երևան-Սամարա-Երևան չվերթերը նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրալյան ավիաուղիները» մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգել է դեպի Երևան և Գյումրի չվերթների չեղարկումը
- «Ուրալյան ավիաուղիները» չեղարկել են դեպի Հայաստան չվերթները
- Վրացական ավիաուղիները դեպի Մոսկվա թռիչք է իրականացնում Երևանով